211652_close_icon
views-count3742 դիտում article-date 23:47 03-03-2021

Փաշինյանը մեկ օրում երեք մինուս վաստակեց. քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաստինֆո»

Իշխանությունների կազմակերպած հանրահավաքն աշխատեց հենց իշխանությունների դեմ, որովհետև մի քանի սխալ թույլ տրվեց միանգամից,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ մարտի 1-ն այս իշխանության համար ունի խորհրդանշական կարևորություն և այդ օրով հանրահավաք պետք չէր անել։ Երկրորդ մինուսն այն էր, որ երկու տարի առաջ մեկ կոչով վարչապետը ԱԺ-ի մոտ առանց վարչական ռեսուրս կիրառելու հավաքեց մոտ 50 հազար մարդ, իսկ մարտի 1-ի հանրահավաքին վարչական ռեսուրսի տգեղ ու վատ օգտագործմամբ կարողացավ հավաքել մինչև 10 հազար մարդ, իսկ երրորդն այն է, որ նույն ժամանակ ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում անցկացրեց հանրահավաք, որտեղ առանց վարչական ռեսուրսի կիրառման հավաքվեց ավելի շատ մարդ, քան իշխանության ակցիային։

« Ներքաղաքական դաշտում այսօր օր պատային իրավիճակ է, որը պետք է հանգուցալուծում ստանա»,- նշել է փորձագետը։

Բանախոսն անդրադարձել է նաև ընդդիմության հանրահավաքին, իշխանական ճամբարում հնարավոր առաջիկա խմորումներին, իշխանություն-բանակ հակամարտությանը, ինչպես նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր