211652_close_icon
views-count1526 դիտում article-date 23:06 03-03-2021

Հայաստանի պատմության թանգարանը ներկայացրեց մշակույթի ու հնագիտության հերթական գոհարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայոց պատմության թանգարանի ու նրա հրատարակչությունների մասին:

Այս տարի լրանում է սիրված մշակութային օջախի հիմնադրման 100 ամյակը: Կապված սրա հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսված են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կլոր-սեղան հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, գիտժողովներ ու քննարկումներ: Եվ ահա խոսենք մի շատ հետաքրքիր շնորհանդեսների մասին, որոնք տեղի ունեցան հայ արվեստասեր օջախաներից մեկում՝ Հայաստանի Նկարիչների միությունում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, ազգագրագետներ, պատմաբաններ, գրականագետներ՝ մասնակցելու Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառքին, որը տեղի ունեցավ մարտի 3-ին։Այս գեղեցիկ միջոցառման բացման արարողությունն իրականացրեց Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Նա հակիրճ ներկայացրեց միջոցառումն, իսկ այնուհետև շնորհակալություն հայտնելով ու շնորհավորելով գրքերի ու ալբոմի հեղինակներին, միջոցառման կազմակերպիչներին, հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները դառնալու են ավանդական ու շարունակելի մեր արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական մշակույթի դեռևս անհայտ ու չբացահայտված կողմերը:Ելույթով ու Հայաստանի պատմության թանգարանի ուղերձով, ինչպես նաև մասնակիցներին ու կազմակերպիչներին շնորհավորելով և երախտիքի խոսքերով հանդես եկավ փոխտնօրեն Նժդեհ Երանյանը: Իսկ թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը ներկայացրեց միջոցառման օրակարգը, մասնավորապես նա նշեց, որ գրքերի հեղինակների զեկույցները հակիրճ են, 15 րոպե տևողությամբ: Այսպիսով աշխատության հեղինակները հանդես կգան իրենց գրքերի վերաբերյալ զեկույցներով։ Զեկուցողները գրքի ներկայացնելով մասին, կարծես պատմական էքսկուրս կատարեին դեպի հայկական մշակույթի, ազգագրության, հնագիտության, պատմության ու դրամագիտության չբացահայտված ակունքները: 

 Այստեղ ներկայացված էին պատմական գիտությունների թեկանածուներ Հայոց Պատմության Թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլիա Ավանեսյանի «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը»,դրամագիտության սեկտորի վարիչ Ռուբեն Վարդանյանի «Սիլլոգե․ հայկական դրամների. Հայաստան. Կիլիկիա. Հատոր 5. Լևոն IV, Կի, Կոստանդին III, Կոստանդին IV և Լևոն V»,  Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության Ազգագրության Ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի «Ատրպետի «Գիտական արկածները» և վիշապ քարակոթողների հայտնագործումը»գրքերն,ինչպես նաև «Վանքեր և վանական համալիրներ» շարքից՝ «Նորավանք Ամաղու» ալբոմ-կատալոգը: Մի քանի խոսք գրքերի մասին՝ Լիլիա Ավանեսյանի «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանություն»-ում քննության են առնված հայկական գորգերի զարդաձևերի և հորինվածքային կառուցվածքի ծագման և փուլային զարգացման հարցերը: Հավաքչական, համեմատական, վերլուծական տարբեր մեթոդների կիրառմամբ, ազգագրական, հնագիտական, մատենագրական, բանահյուսական նյութերի համադրման արդյունքում՝ կատարվել է գորգերի հորինվածքների և զարդաձևերի դասակարգում՝ըստ ձևի և բովանդակության:

  Ռուբեն Վարդանյանի «Սիլլոգե․ հայկական դրամների. Հայաստան. Կիլիկիա. Հատոր 5. Լևոն IV, Կի, Կոստանդին III, Կոստանդին IV և Լևոն V» նշված հատորում ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանի կիլիկյան հայկական դրամների հավաքածուի 1320-1375 թվականների թողարկումները՝վերագրման և դասակարգման մեջ կատարված ճշգրտումներով: Կատալոգն ընդգրկում է Լևոն IV, Կի (Գի), Կոստանդին III, Կոստանդին IV և Լևոն V թագավորների դրամները: Տրված են բոլոր 705 դրամների տվյալները և լուսանկարները:Գիրքը 2 լեզուներով է՝ հայերեն և անգլերեն: Արսեն Բոբոխյանի «Ատրպետի «Գիտական արկածները» և վիշապ քարակոթողների հայտնագործումը –Ատրպետը XIX-XX դարերի սահմանի հայ իրականության նշանավոր դեմքերից է: Լայն հասարակության նա հայտնի է որպես գրող: Սակայն նրա տպագիր ու անտիպ ճանապարհորդական նոթերը և դրանց հիման վրա գրված նկարագրական աշխատանքները անգնահատելի, երբեմն նույնիսկ առաջնային տեղեկություններ են հայտնում Հայկական լեռնաշխարհի աշխարհագրության, պատմության, մշակույթի և տարատեսակ հնագիտական հուշարձանների վերաբերյալ: Վերջիններիս թվում են վիշապ կոչված կոթողները, որոնց էլ նվիրված է սույն հետազոտությունը:

Գիրքը նախատեսված է ինչպես մասնագիտական, այնպես էլ անցյալի մշակույթով և արվեստով հետաքրքրվող ընթերցողների համար: «Վանքեր և վանական համալիրներ» շարքի «Նորավանք Ամաղու» ալբոմ-կատալոգում ներկայացված է Նորավանք վանական համալիրի ճարտարապետական կառույցները՝Հայաստանի պատմության թանգարանում պահվող՝հիմնականում չհրատարակված հին լուսանկարների և այսօր արված լուսանկարների համադրությամբ: Միջոցառման վերջում կրկին ելույթ ունեցավ Նժդեհ Երանյանը՝շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներից ու մասնակիցներից:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի, 
Լուսանկարները՝  Սիրարփի Կարապետյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր