211652_close_icon
views-count300565 դիտում article-date 22:48 03-03-2021

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. մի քանի խցերի կալանավորված անձինք մեկմեկու հասցեին գոռացել են. «Կյանք գողերին, մահ՝ բ..-երին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, 3-րդ մասնաշենքի  19 խցում պահվող  կալանավորված անձ, 30-ամյա Էդվարդ Պ.-ն մեկ այլ անձի՝ Սմբատ Ա.-ի հասցեին բարձրաձայն վատաբանող արտահայտություններ է հնչեցրել և շարունակել բղավել, ասելով՝ «Կյանք գողերին, մահ՝  բ..-երին»  արտահայտություններ, որին ի պատասխան՝ Սմբատ Ա.-ն Էդվարդ Պ.-ի հասցեին նույնաբովանդակ արտահայտություններ է հնչեցրել, ինչի արդյունքում մասնաշենքում լարված իրավիճակ է ստեղծվել:

Այդ ընթացքոմ Էդվարդ Պ.-ի կոչերին միացել են թիվ 29, 41, 47, 26 և 22 խցերի կալանավորված անձինք, ովքեր հնչեցրել են հայհոյանքներ, ապա հարվածներ հասցրել խցերի դռներին:

Նրան ի պատասխան՝ թիվ 15 և 33 խցերի կալանավորված անձինք հայհոյանքներով հակադարձել են՝ ի պաշտպանություն Սմբատ Ա.-ի:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ  մասնաշենքում հիմնական լարվածությունը ստեղծել են Էդվարդ Պ.-ն և 32-ամյա Բագրատ Ա.-ն,  ինչի արդյունքում էլ վերջիններս տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և խաթարել մասնաշենքի բնականոն գործունեությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


 

Նմանատիպ նյութեր