211652_close_icon
views-count19078 դիտում article-date 21:48 03-03-2021

Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը գրում է.

«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատախանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ Խաթարված ու վտանգված է գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական...

Опубликовано Irina Yolyan Среда, 3 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր