211652_close_icon
views-count16815 դիտում article-date 21:40 03-03-2021

Ցուցարարներն ասում էին՝ «Նիկոլոսի» հրամանով Ազգային ժողովի դարպասներն ընենց են զմռսում, ասես Թութանհամոնի դամբարանում լինեն. համաշխարհային կինոարտադրությունն էլ Նիկոլի նման դերասանի է կորցնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր կառավարության հարցուպատասխանը, Հայրենիքի փրկության շարժման լիդերներն ու համակիրները՝ արդեն մի քանի օր շարունակ՝ ի նշան բողոքի, իրենց խաղաղ ակցիան էին իրականացնում Բաղրամյան պողոտայում: 

Այսօր ակցիայի մասնակիցները պահանջում էին ոչ միայն վարչապետի ու նրա կառավարության հրաժարականը, այլև  փորձում էին արգելել Ն. Փաշինյանի մուտքն Ազգային ժողով: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրուցում մի քանի քաղաքացիներ էլ ասում էին.  «Նիկոլոսի հրամանով Ազգային ժողովի դարպասները զոդում են: Զոդելը որն ա,  զմռսում են: Երևի գիտեն, թե իրենց առաջնորդը Թութանհամոնն է ու Ազգային  ժողովի շենքն էլ սարքել են իրենց համար դամբարան:

Էդ  որ  2018–ին Ազգային  ժողովի դարպասները բացում էին, ո՞նց չէինք հասկանում, որ դա Նիկոլոսի հերթական շոուն է: Այ մարդ, համաշխարհային կինոարտադրողները էս ի՞նչ են կորցրել.  Խելոք լինեն, կգան էս մեր Ալի Բաբայի ու իրա 40-ից ավել ուսապարկերին կտանեն: Համ մենք կպրծնենք, համ էլ երևի իրենք կշահեն»:
 
Լուսանկարները՝  Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+

Նմանատիպ նյութեր