Ադրբեջանցիները Սյունիքում սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայե՜ր, ուշքի եկեք…
Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։
Բայց արի ու տես, որ թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։
Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…
Հայե՜ր, ուշքի եկեք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հայե՜ր, ուշքի եկեք… Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ...
Опубликовано Մենուա Հովսեփյան Среда, 3 марта 2021 г.