211652_close_icon
views-count100588 դիտում article-date 20:52 03-03-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. BMW-ի և Mercedes–ի բախումից հետո BMW-ի վարորդը հարձակվել է մյուս վարորդի վրա՝ ձեռքին ունենալով ատրճանակի նմանվող առարկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին,  արտակարգ դեպք է  տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում բախվել են Սևանի բնակիչ, 50-ամյա Արթուր Պետրոսյանի վարած  Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 47-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած  BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկութունների,  բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարից հետո BMW-ի վարորդը ատրճանակի նմանվող առարկայով հարձակվել է  Mercedes–ի վարորդի  վրա և  մի քանի անգամ հարվածել նրան:  Բարեբախտաբար, այդ պահին այնտեղով անցնող ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  ոստիկանության  Կոտայքի բաժնի իրենց գործընկերների  հետ, կարողացել են վնասազերծել  Գ. Հովհաննիսյանին:

2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Գ. Հովհաննիսյանը եղել է   ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Միշա Ստեփանյանի կողմից, իսկ վիճաբանության փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները,  երբ վնասազերծել են կոկոնը տաքացրած BMW-ի վարորդին, պարզվել է, որ ատրճանակը եղել է կրակայրիչ, մինչդեռ, երբ նրան ոստիկանները վնասազերծում էին, նրանք առնվազն պետք  է  կա՛մ Նոստրադամուսը լինեին,  կա՛մ Վանգան, կա՛մ Գեղարքունիքի մարզի  Բատիկյանցի  գուշակ Վարսիկը, որ գուշակեին, թե զենքը մարտական չէ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր