211652_close_icon
views-count1483 դիտում article-date 16:35 03-03-2021

Նիդեռլանդներում պայթյուն Է տեղի ունեցել կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ

Հոլանդիայի Բովենկարսպել բնակավայրում՝ կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ, պայթյուն է տեղի ունեցել:

Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Հոլանդիայի ոստիկանությունը, փոխանցում է Tass-ը։

Ոստիկանության տվյալներով՝ ջարդվել է 5 լուսամուտ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Այս պահին միջադեպի վայրը շրջապատված է, իրավապահ մարմինները պարզում են, թե ինչն է պայթյունի պատճառ դարձել:

Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է խողովակի պայթյունին։

Նմանատիպ նյութեր