211652_close_icon
views-count4181 դիտում article-date 14:47 03-03-2021

Կյանքից հեռացել է ռուսաստանցի հանրահայտ մարզական մեկնաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր 59 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի լավագույն մարզական մեկնաբաններից մեկը՝ Յուրի Ռոզանովը: Այդ մասին հայտնել է «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին:
 
«Մահացել է Յուրա Ռոզանովը: 15 րոպեից եթեր: Չգիտեմ՝ ինչպես աշխատել»,- թվիթերյան էջում գրել է Մոսակովսկին:
 
«Ռոզանովը գնաց: Դժբախտություն», հաստատել է Վասիլի Ուտկինը:
 
Ռոզանովը հիմնականում վարում էր ֆուտբոլի և հոկեյի հանդիպումները: 2012 թվականին նրան շնորհվել էր ՏԷՖԻ մրցանակը՝ «մարզական մեկնաբան» նոմինացիայում, հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչի ռեպորտաժի համար:
 
2019թ. մայիսից նոյեմբերը Ռոզանովը եթերում չէր քաղցկեղի պատճառով: 2019-ի նոյեմբերից նա նորից աշխատում էր՝ շարունակելով բուժումը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր