211652_close_icon
views-count1783 դիտում article-date 14:09 02-03-2021

2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակին ավելի քան 300 հավակնորդ է առաջադրվել

2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 234 մարդ և 95 կազմակերպություն, գրում է Reuters-ը՝ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի քարտուղար Օլավ Նյելշտադի խոսքերին հղումով:

«Սա հավակնորդների թվով երրորդ մեծագույն թվաքանակն է (2016 թ.-ին ռեկորդային ցուցանիշով այն 376 էր): Սա արտացոլում է Խաղաղության Նոբելյան մրցանակի նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, սա նաև ցույց է տալիս, որ աշխարհում կան մի շարք չկարգավորված հակամարտություններ, պատերազմներ և մարդու իրավունքների խախտման առնչությամբ խնդիրներ:

Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա հավակնորդներն են բնապահպանական ոլորտի ակտիվիստ Գրետա Թունբերգը, ռուս ընդդիմադիր գործիր Ալեքսեյ Նավալնին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև COVAX ծրագիրը, որի նպատակն է աղքատ երկրների համար ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդարացի հասանելիությունը: Ցուցակում ներառվել են նաև բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչներ Սվետլանա Տիխանովսկայան, Մարիա Կոլեսնիկովան և Վերոնիկա Ցեպկալոն ՝ «արդար ընտրությունների համար պայքարի և խաղաղ դիմադրության ներշնչման համար»:
Նշվում է՝ Թունբերգն անվանվել է «կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի առանցքային դեմքերից» մեկը, իսկ ռուս գիտնականների կողմից առաջադրված Նավալնին կարող է մրցանակ ստանալ «Ռուսաստանը խաղաղ ժողովրդավարացնելու ջանքերի համար»:

Այլ թեկնածուների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:

Նմանատիպ նյութեր