211652_close_icon
views-count104355 դիտում article-date 23:10 01-03-2021

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 31–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 30-35 տարեկան կին  հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Հովիկ Հարությունյանն ու Տիգրան Գևորգյանը: 

Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է, ինչի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր