211652_close_icon
views-count2428 դիտում article-date 20:09 01-03-2021

Նորվեգացի լեռնադահուկորդուհին անհաջող ընկնելուց հետո ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նորվեգացի լեռնադահուկորդուհի Կայսա Վիկհոֆ Լին ծանր վնասվածք է ստացել իտալական Վալ-դի-Ֆասսայում ընթացող Աշխարհի Գավաթի հերթական փուլում՝ սուպերհսկա մրցաձևում ընկնելու արդյունքում:
 
Մրցելույթի ժամանակ 22-ամյա մարզուհին ընկել է, սահել ներքև և մեծ արագությամբ բախվել պաշտպանական արգելացանցին: Հեռարձակման ժամանակ լսվում էր, թե ինչպես է աղջիկը ցավից ճչում:
 
Մրցումները դադարեցվել են, տուժաժին տեղում մոտ 20 րոպե առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին և էվակուացրել մոտակա հիվանդանոց:
 
Վայր ընկնելիս մարզուհու դահուկները չեն անջատվել, ինչը կարող է ծանրացնել վնասվածքների բնույթը:
 
Վիկհոֆ Լին լեռնադահուկային սպորտում Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 13-րդ տեղը: Այս մրցաշրջանում նորվեգուհին առաջին անգամ Աշխարհի գավաթի մեդալ էր նվաճել՝ գերմանական Գարմիշ-Պարտենկիրխենում գրավելով 2-րդ տեղը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր