211652_close_icon
views-count3001 դիտում article-date 16:37 01-03-2021

Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռուստակամուրջ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջև «Ակկույու» ԱԷԿ-ի 3-րդ բլոկի շինարարության սկզբի առթիվ, հաղորդում է ria.ru-ն:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ մարտի 10-ին ակնկալվում է երկու նախագահների միջև օնլայն հանդիպում:

Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարների միջեւ «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:

«Որևէ այլ սուբսանտիվ բանակցություններ, բացի՝ «Ակկույու»-ի թեմայից, չի ծրագրվում, եթե անհրաժեշտ չհամարեն նախագահները»,- նշել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր