211652_close_icon
views-count1698 դիտում article-date 12:35 28-02-2021

Սումգայիթի հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահի անունից հարգանքի տուրք՝ զոհերի հիշատակին

Հայաստանում փետրվարի 28-ը հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր անմեղ հայրենակիցների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Նմանատիպ նյութեր