211652_close_icon
views-count74545 դիտում article-date 16:17 27-02-2021

Կոտայքի մարզում «Քոթանջյան» անունն ստացած հսկայական փոսը՝ խոշոր ավտովթարի պատճառ․ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Աբովյան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Jetta և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Եղվարդի հիվանդանոցի բժիշկները, իսկ 1-ին էլ՝ քաղաքացիները։

Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամատանար Արթուր Պետրոսյանը։

Այս պահին տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արտավազդ Բարխուդարյանն ու Արսեն Ասատրյանը։ 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներ Զորհրաբ Մարտիրոսյանի և Դավիթ Իգիթյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստախ» ապահովագրական ընկերության նեկայացուցիչները։

Վթարի պատճառը եղել է ճանապարհին եղած հսկայական փոսը, որը տեղաբնակներն անվանում են «Քոթանջյանի փոս»։ Ու եթե «Քոթանջյանի փոսը» ժամանակին վերացվեր, ապա այս վթարը տեղի չէր ունենա, քանի որ Volkswagen-ի վարորդը, դեպի Աբովյան ընթանալիս, չի նկատել հսկայական փոսը, և ավտոմեքենան ընկել է փոսի մեջ, ինչի հետևանքով անվադողը պայթել է, ու վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել վթարի պատճառ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր