211652_close_icon
views-count7201 դիտում article-date 15:25 27-02-2021

Հավատում եմ, որ զինվորականությունը զինվորական հրամանի նման իր ասածի տերն է, ոչ մի քայլ հետ չի գնա․ ազատամարտիկը՝ բանակի կողմից Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Հասարակությունը բանակին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու հայտարարության տակ ստորագրած բոլոր զինվորականներին աջակցելու համար պետք է այստեղ լինի, թեև շատ մարդիկ տանն են, բայց աջակցություն են հայտնում։ Այս մասին Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Շահե Աճեմյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունը ԳՇ հայտարարությունը որակում է որպես ռազմական հեղաշրջման փորձ, Աճեմյանն արձագանքեց․

«Եթե ռազմական հեղաշրջման փորձ է, կարո՞ղ է ինչ-որ մեկն ապացուցել, որ մի տեղ զինվորականները զենքերով, զրահապատ տանկերով միջամտել են։ Չկա այդպիսի բան, ուղղակի զինվորականությունը պահանջում է հրաժարական։ Երևի Փաշինյանն ինչ-որ երաշխիքներ է ուզում, որ երկրից փախչի, կամ իրեն չձերբակալեն, բայց, միևնույն ժամանակ, հավատում եմ, որ զինվորականությունը զինվորական հրամանի նման իր ասածի տերն է, ոչ մի քայլ հետ չի գնա։ Եթե այս իրավիճակը շարունակվի, հավատում եմ, որ զինվորականությունը պետք է միջամտի, ձեռքն առնի իշխանությունը, ձերբակալի Նիկոլ Փաշինյանին և մնացածին»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԿՄ դիրքորոշմանը, Աճեմյանը նշեց, թե այն օրվանից, երբ իշխանափոխություն եղավ, և Սասուն Միքայելյանը դարձավ ԵԿՄ նախագահ, ինքն առնչություն չունի ԵԿՄ-ի հետ․ «Բայց կողքից ինչ տեսնում եմ, ցավում եմ։ Ցավում եմ, որ ԵԿՄ-ն ճիշտ դիրքորոշում չունի»,-հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «վերջ թավիշին» արտահայտությանը՝ Աճեմյանը նշեց, թե Փաշինյանը մի բան ասում է, հակառակը՝ անում․ «Մինչև այսօր իշխանության գլխին է, և ինչ ասել է, հակառակն է ստացվել։ Եթե ասում է՝ «վերջ թավիշին»՝ ցանկանալով բռնի ուժ կիրառել, ապա այդ ժամանակ բանակը չի մտածի, կլինի իսկական հեղաշրջում, բանակը գործողություն կիրականացնի»,-ասաց ազատամարտիկը։

Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր