211652_close_icon
views-count1461 դիտում article-date 22:18 26-02-2021

Փետրվարի 27-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախատեսված համերգը հետաձգվում է

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան, ինչի պատճառով հետաձգվում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որ նախատեսված էր փետրվարի 27-ին։

Ցավում ենք պատճառված անհարմարության համար և հայցում ենք ունկնդիրների ներողամտությունը։

Միաժամանակ հայտնում ենք, որ ձեռք բերված բոլոր տոմսերը մնում են ուժի մեջ, իսկ համերգի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտարարվի նվագախմբի սոցիալական մեդիայի հարթակներում։

Հակառակ դեպքում տոմսերը կարող են վերադարձվել դրանց ձեռքբերման կետեր։
 
 

Նմանատիպ նյութեր