211652_close_icon
views-count3246 դիտում article-date 21:28 26-02-2021

Կիևի մրցաշար. Արթուր Ալեքսանյանը մեկնարկել է վստահ հաղթանակով

Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մեկնարկային մենամարտում   հաղթանակ են տարել Հրաչյա Պողոսյանը, Մալխաս Ամոյանը, Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանը: Արտավազդ Վարդանյանը 0:9 հաշվով պարտվել է մեկնարկային գոտեմարտում:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նույնպես մեկնարկել է վստահ հաղթանակով:

Ազատ ոճայինների պայքարում Կարեն Զուրաբյանն ու  Արման Անդրեասյանը հաղթանակ են տարել, իսկ Գևորգ Թադևոսյանը պարտությամբ է մեկնարկել: Իր երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել Հրայր Ալիխանյանը:

Հիշեցնենք, թե ինչ կազմով էին թիմերը մեկնել մրցավայր.

Ազատ ոճայիններ. Կարեն Զուրաբյան  / 57 կգ/, Ռազմիկ Պապիկյանին  / 61 կգ/, Գևորգ Թադևոսյան / 65 կգ /, Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաջոյան, Արման Անդրեասյան  / երեքն էլ ՝  74 կգ /, Արման Ավագյան / 79 կգ/, Հովհաննես Մխիթարյան  / 86 կգ /, Մարզպետ Գալստյան  / 92 կգ / և  Հովհաննես Մաղաքյան  / 125 կգ/:

Հունահռոմեականներ.  Ռուդիկ Մկրտչյան  / 55 կգ /, Գևորգ Ղարիբյան , Արմեն Մելիքյան  /  երկուսն էլ ՝ 60 կգ /, Հրաչյա Պողոսյան  / 63 կգ /, Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան  /  երկուսն էլ ՝ 67 կգ /, Մալխաս Ամոյան  / 72 կգ /, Կարապետ Չալյան , Վարուժան Գրիգորյան  / երկուսն էլ ՝  77 կգ /, Արտավազդ Վարդանյան / 82 կգ /, Արթուր Ալեքսանյան, Արթուր Շահինյան / երկուսն էլ ՝  97 կգ /, Դավիթ Օվասապյան  / 130 կգ /:

Նմանատիպ նյութեր