211652_close_icon
views-count1760 դիտում article-date 19:17 26-02-2021

Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց Հայաստանի  կանանց  շախմատի բարձրագույն խմբի  առաջնությունը: Ինը  տուրում 6 , 5 միավոր վաստակեց և երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճեց  Սուսաննա Գաբոյանը: Վեցական միավորով  մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  ընթանում  է տղամարդկանց  բարձրագույն խմբի առաջնության վերջնամասը: Ավարտին  մնացել է երկու փուլ: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան  կրնկակոխ հետևում են Արման Փաշիկյանը  / 6,5 միավոր /  և Սամվել Տեր-Սահակյանը  / 6 միավոր /:

Նմանատիպ նյութեր