211652_close_icon
views-count2187 դիտում article-date 23:39 25-02-2021

Արցախի երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնել հայոց բանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ փետրվարի 25-ին, Արցախի երիտասարդները ակցիա են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի աջակցություն հայոց բանակի:

Պաստառներում նշված են եղել «Ազգադավեր, հեռու հայոց բանակից», «Զինվորին դավաճանողը ազգի դավաճան է», «Ո՛չ դավաճաններին», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճաննե՛ր, հեռացեք» կարգախոսները:

Ակցիան կազմակերպվել է ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ՝ Արցախի Արդարություն կուսակցության հետ համատեղ: Ակցիային, ընթացքում միացել են նաև այլ քաղաքացիներ՝ պահանջելով դավաճանների հեռացումը:

Ընդհանուր առմամբ, ակցիան նպատակաուղղված է եղել ի պաշտպանություն  ՀՀ Գլխավոր շտաբի պահանջներին:

Աղբյուրը՝ yerkir.am

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր