211652_close_icon
views-count18865 դիտում article-date 21:44 25-02-2021

ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայքը կեղծի՞ք է տարածում. Mediaport

Tert.am-ը գրում է. Տելեգրամի Mediaport ալիքը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ թեև Հայաստանի կառավարության կայքում նշված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանությանը, սակայն ՌԴ նախագահի կայքում նման տեղեկություն չկա։

«Կրեմլի պաշտոնական կայքում ոչ մի բառ չկա Հայաստանի իբր «օրինական իշխանությանը» աջակցելու մասին:

«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-նշված է ՌԴ նախագահի կայքում:

Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը: Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է»,-գրում է ալիքը:

Նմանատիպ նյութեր