211652_close_icon
views-count2017 դիտում article-date 18:40 25-02-2021

«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9 տարեկան որդին

 Մարտի 2-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը: Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է:

Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնելուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ:

Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել:

Հավերժ փառք և խոնարհում: Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել...
 

Նմանատիպ նյութեր