1174 դիտում
18:39 24-02-2021
2022թ. օգոստոսին Մյունխենում կնշվի 20-րդ օլիմպիական խաղերի հոբելյանական՝ 50-րդ տարեդարձը
Նախատեսվում է 2022թ. օգոստոսին Մյունխենում անցկացնել Եվրոպայի համալիր երկրորդ առաջնությունը: Այն կնշանավորվի նրանով , որ կնվիրվի 1972թ․ Մյունխենում անցկացված 20 -րդ օլիմպիական խաղերի հոբելյանական ՝ 50 –րդ տարեդարձին։
Սպասվում է ավելի քան 4500 մարզիկ – մարզուհինների մասնակցություն։ Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև. աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ, հեծանվավազք, մարմնամարզություն,ակադեմիական թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և տրիաթլոն։
Կազմակերպիչները ցանկանում են օգտագործել գլխավորապես 1972թ․ Մյունխենի խաղերի մրցասպարեզները: Նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: 10 հազար կամավորականներ կօգնեն մասնակիցներին և մարզասերներին: Մրցումների օրերին կանցկացվի մշակութային փառատոն:
Առաջին խաղերը տեղի են ունեցել 2018թ.՝ Գլազգոյում և Բեռլինում։
Մարզասերներին հիշեցնենք, որ մյունխենյան մարզահանդեսում , ԽՍՀՄ պատվիրակության կազմում մեդալներ են նվաճել մեր երկրի չորս ներկայացուցիչներ: Չեմպիոնական պատվանդանին է կանգնել սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը,
փոխչեմպիոնի պատվին է արժանացել սպորտային մարմնամարզիկ Էդվարդ Միքայելյանը, բրոնզե մեդալներով են հայրենիք վերադարձել կաշվե գնդակի փառաբանված վարպետներ Արկադի Անդրեասյանը և Հովհաննես Զանազանյանը:

Նմանատիպ նյութեր
2229 դիտում
17:41 31-07-2015
Պեկինը չորս ձայնի տարբերությամբ ընտրվեց 2022թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք. տեսանյութ
1586 դիտում
23:18 05-10-2021
Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ կկայանան
1341 դիտում
17:11 12-01-2022
Պեկինում բացվել է 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնը
Այս բաժնից
1042 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am