211652_close_icon
views-count1012 դիտում article-date 18:05 24-02-2021

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի ընտրական մրցաշարը՝ հունիսին

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4- 8-ը: Մրցավայրը հայտնի կդառնա մինչև մարտի 1-ը: Հնարավոր է այն տեղի ունենա  սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում: 

Համաշխարհային  ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Մանրամասների մասին կհայտարարվի  ավելի ուշ: 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  համար հաշվի կառնվեն նախորդ  օլիմպիական խաղերի,  եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:

Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված  Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարում մեր թիմի հաշվին այնուամենայնիվ հաջողվեց գրանցել մեկ օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /:

Նմանատիպ նյութեր