211652_close_icon
views-count2211 դիտում article-date 16:57 24-02-2021

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհեռանկարային են․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է բացարձակ անհեռանկարային։ Գրում է ria.ru-ն:

«Մեզ փորձում են կաշկանդել տնտեսական և այլ պատժամիջոցներով, արգելափակել խոշոր միջազգային նախագծերը, որոնցում հետաքրքրված ենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր գործընկերները: Եվ, իհարկե, ակտիվ օգտագործվում են հատուկ ծառայությունների զինանոցից գործիքներ: Ուզում եմ ասել, որ Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակ անհեռանկարային է»,-ասել է Պուտինը ՌԴ ԱԴԾ կոլեգիայի նիստում:

Նմանատիպ նյութեր