211652_close_icon
views-count1183 դիտում article-date 16:50 23-02-2021

Հայ ըմբիշների նոր ստուգատես Կիևում

Եվրոպական երկրների ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականների մարզիչների համար ընտրական նշանակություն կունենա փետրվարի 25 –ին Ուկրաինայի մայրաքաղաքում մեկնարկելիք միջազգային ավանդական մրցաշարը: Մարտական կազմերով  կմասնակցեն այդ ստուգատեսին թիմերը, նրանց թվում ՝ մեր պատվիրակները:

Երևան – Կիև չվերթով Հայաստանի ըմբիշներն այսօր գիշերը կմեկնեն մրցավայր: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի Կարեն Զուրաբյանին  / 57 կգ/, Ռազմիկ Պապիկյանին  / 61 կգ/, Գևորգ Թադևոսյանին / 65 կգ /, Հրայր Ալիխանյանին, Վարուժան Կաջոյանին, Արման Անդրեասյանին  / երեքն էլ ՝  74 կգ /, Արման Ավագյանին / 79 կգ/, Հովհաննես Մխիթարյանին  / 86 կգ /, Մարզպետ Գալստյանին  / 92 կգ / և  Հովհաննես Մաղաքյանին  / 125 կգ/:

Հունահռոմեականների ղեկավար Էդվարդ Սահակյանը թիմում ընդգրկել է  Ռուդիկ Մկրտչյանին  / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանին , Արմեն Մելիքյանին  /  երկուսն էլ ՝ 60 կգ /, Հրաչյա Պողոսյանին  / 63 կգ /, Կարեն Ասլանյանին, Սլավիկ Գալստյանին  /  երկուսն էլ ՝ 67 կգ /, Մալխաս Ամոյանին  / 72 կգ /, Կարապետ Չալյանին , Վարուժան Գրիգորյանին  / երկուսն էլ ՝  77 կգ /, Արտավազդ Վարդանյանին  / 82 կգ /, Արթուր Ալեքսանյանին, Արթուր Շահինյանին  / երկուսն էլ ՝  97 կգ /, Դավիթ Օվասապյանին  / 130 կգ /:

Ըստ էության մրցաշարը լուրջ ուղղումներ կկատարի հավաքականների կազմերում: Արդյունքում`  Բուդապեշտում մարտի 18  - ից իրար հաջորդող ըմբշամարտի երկու ոճերի եվրոպական երկրների օլիմպիական վարկանիշային ստուգատեսներում մարզիչները պայքարող մարտիկների կուղեկցեն մրցագորգ:

Նմանատիպ նյութեր