Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ՝ ձերբակալելով պատգամավոր Նիկա Մելիային՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, կուսակցություն, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է: Այս մասին ասված է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանության՝ փետրվարի 23-ին տարածված հայտարարության մեջ: Հաղորդում է tass.ru-ն։
«ԱՄՆ-ի դեսպանությունը չափազանց անհանգստացած է առավոտյան գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին գրասենյակում ձերբակալելու՝ կառավարության որոշումից: Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության՝ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային գործըկերների կոչերն անտեսվեցին: Մենք անհանգստացած ենք այն հռետորաբանությունից, որն օգտագործում են իշխանությունները, որոնք երկպառակություն են առաջացնում: (…) Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ուժեղ ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ»,- ասված է հայտարարության մեջ։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վրաստանը ժողովրդավարությունց հետ քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին. ԱՄՆ
2021.02.23 13:36

