211652_close_icon
views-count1720 դիտում article-date 15:15 22-02-2021

Ղարիբաշվիլին նշել է կառավարության առաջնահերթությունները և խոստացել ներկայացնել Վրաստանի զարգացման 10-ամյա ծրագիրը

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին: Գրում է Aliq.ge-ն։

Ղարիբաշվիլիի խոսքով` կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի  շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը  և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:

«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին»,- խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին:

Վարչապետի թեկնածուն նշել է նաև, որ ինքն անձամբ պատրաստ է ներգրավվել բիզնեսի խթանման համար որոշումների կայացման ցանկացած գործընթացում:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը վարչապետի և կառավարության անդամների թեկնածուներին պետք է վստահություն հայտնի և ձևավորի երկրի նոր կառավարությունը:

Նմանատիպ նյութեր