211652_close_icon
views-count964 դիտում article-date 12:27 20-02-2021

Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համաձայնագիրը, հայտնում է minval.az–ը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան այցի ընթացքում: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը: Հանդիպումից հետո փաստաթղթեր են ստորագրվել: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և այն ժամանակ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Չանիքլին:

Նմանատիպ նյութեր