211652_close_icon
views-count1604 դիտում article-date 18:59 18-02-2021

Ֆերդինանդ Կարապետյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Թել - Ավիվում այսօր մեկնարկել է   ձյուդոյի  << Մեծ սաղավարտի >>   միջազգային ավանդական խոշոր մրցաշարը: Ստուգատեսը նաև վարկանիշային է:  Ահա թե ինչու օլիմպիական խաղերին մասնակցելու հույս ունեցող  ավելի քան 500 թեկնածուներ  են մեկնել Իսրայել:

Այնտեղ է նաև մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նրա հետ է   հավաքականի գլխավոր մարզիչ  Հովհաննես Դավթյանը: Հեռակապով  մասնագետը տեղեկացրեց , որ նախնական փուլում իր սանի առաջին  մրցակիցն է իտալացի Ֆաբիո Բազիլեն: Նրանք մեկ անգամ հանդիպել են և հաղթել է երևանցին: Հաջողության դեպքում Ֆերդինանդը երկրորդ գոտեմարտում կմրցի ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի հետ:

Մրցանակային եռյակ մտնողները կստանան համապատասխանաբար 1000,  700 և 500 միավոր:

Նմանատիպ նյութեր