211652_close_icon
views-count2470 դիտում article-date 14:27 18-02-2021

Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է

Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով:

Ադրբեջանական լրատվամիջոցները իրենց հերթին նշում են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր