211652_close_icon
views-count6005 դիտում article-date 11:12 18-02-2021

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- հայտարարել է Գախարիան:

Նմանատիպ նյութեր