211652_close_icon
views-count1448 դիտում article-date 13:08 17-02-2021

Արտաշես Թումանյանը Իրանում և ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։ 

Այս մասին հայտնում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Կատարի Պետության դեսպանը ՀՀ դեսպանին է հանձնել Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Զրուցակիցները քննարկել են 2021թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության...

Опубликовано Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն Вторник, 16 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր