211652_close_icon
views-count3434 դիտում article-date 11:11 17-02-2021

Ռուսաստանը և Պակիստանը ՀՕՊ համակարգերի և զենքի մատակարարման շուրջ պայմանագրեր են ստորագրել

Ռուսաստանը և Պակիստանը պայմանագրեր են ստորագրել հակատանկային համակարգերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և հրաձգային զենքի մատակարարման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան: Այսմասին գրում է 1in.am-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «Պակիստանի լավ բարեկամն է»: Նա պատմել է, որ երկրները կարողացել են համաձայնության գալ, և Պակիստանը գտնվում է Ռուսաստանից որոշ հակատանկային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրազեն գնելու գործընթացում:

«Պայմանագիրն արդեն ստորագրվել է», – հավաստիացրել է Բաջվան:

Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր