211652_close_icon
views-count1243 դիտում article-date 21:58 16-02-2021

ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը) այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը.

Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսել են Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար  Բայրամովի հետ:

Մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության գործընթացի ձևաչափերին  վերաբերող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր