211652_close_icon
views-count1232 դիտում article-date 12:29 16-02-2021

Պերուի գրեթե 500 պաշտոնյաներ կորոնավիրուսի դեմ արտահերթ են պատվաստվել

Պերուի 487 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, նախքան պատվաստանյութը կհաստատվեր ազգային վերահսկիչ մարմնի կողմից: «ТАСС» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավար Ֆրանցիսկոս Սագաստին: Այս մասին գրում է Tert.am-ը։

«Ես և նախարարների խորհրդի նախագահը վրդովված և հիասթափված ենք՝ տեղեկանալով, որ 478 մարդ, որոնցից շատերը պետաշխատողներ են, օգտվել են ծառայողական դիրքից, որպեսզի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ Sinopharm դեղամիջոցով, որը մատակարարվել էր կլինիկական փորձարկումների ընթացքում օգտագործված խմբաքանակի հետ միասին»,- հայտարարել է Սագաստին:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն արդարադատության կամ այլ ատյանների առաջ:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ երկրի ԱԳ նախարարը հրաժարական է ներկայացրել արտահերթ պատվաստվելու պատճառով: Ավելի վաղ պատվաստումների հետ կապված սկանդալի պատճառով հրաժարակի դիմում էր ներկայացրել նաև երկրի առողջապահության նախարարը:

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 300 000 չափաբաժնով, Պերու է հասել փետրվարի 7-ին: Երկու օր անց երկրում մեկնարկել է պատվաստման արշավը, որին առաջինը պետք է մասնակցեն բուժաշխատողները, այնուհետև ռիսկային խմբում ընդգրկված անձինք:

Հարավամերիկյան երկրում կորոնավիրւսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 մլն-ը, մահացածներինը՝ ավելի քան 43 հազարը:

Նմանատիպ նյութեր