211652_close_icon
views-count4403 դիտում article-date 10:27 16-02-2021

Իրաքյան Քուրդիստան ներխուժած թուրքական զինուժը ջախջախվելով հետ է շպրտվել

Իրաքի հյուսիսային Քուրդիստան ինքնավար շրջանի Դոհուկ նահանգի Գարե բնակավայրում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով զավթողական գործողություններ իրականացնող թուրքական զինուժը ջախջախվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը ՝ հղում անելով «Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման մամուլի ծառայությանը։

ԺՊՈՒ–ի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ փետրվարի 13-14-ին թուրքական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները բազմիցս ռմբակոծել են շրջանի մի շարք բնակավայրեր։

Սակայն քրդական ուժերը համառ դիմադրություն են ցույց տվել Թուրքիայի հարձակումներին։ ԺՊՈՒ մամուլի կենտրոնը հայտնում է, որ կազմակերպված երկու պատասխան գործողությամբ թուրքական հարձակողական ուժերը չեզոքացվել են։ «Թուրքական իբրև թե ընտրյալ կայազորները հզոր հակահարված են ստացել և խուճապի մատնվել։

Ջախջախված թուրքական բանակը, թաթախված սեփական քաղաքացիների արյամբ, հարկադրած է եղել հետ քաշվել»,- ասված է ԺՊՈՒ հայտարարության մեջ։ Աղբյուրը նշում է, որ Գարայի շրջանը փետրվարի 10-ից պարբերաբար ենթարկվում է թուրքական զինուժի հարձակումներին։
 

Նմանատիպ նյութեր