211652_close_icon
views-count1503 դիտում article-date 14:58 15-02-2021

Սկսվել են Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում

Ավելի վաղ իրանական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարի 16-ին։

Հնդկական օվկիանոսի հյուսիսում Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները սկսվել են երկուշաբթի: Այս մասին «ТАСС»-ին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի խոսնակ Մաքսիմ Սուսլովը:

«Զորավարժությունները սկսվել են այսօր: Մենք դա հաստատում ենք», - ասաց նա:

2019-ի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում անցկացվեցին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ: Զորավարժությունները տևեցին չորս օր:
 

Նմանատիպ նյութեր