211652_close_icon
views-count32571 դիտում article-date 23:05 10-02-2021

Ավտովթար Տավուշի մարզում. Ջուջևանում 35-ամյա վարորդը 01-ով բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում  Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է  Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ,  23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել  է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը ВАЗ 2101-ի վարորդի տղան է:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։

Պարզվել է Ա․ Չիլինգարյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ս.Յարալյանը՝ սթափ։

Վիրավոր վարորդին ու նրա տղային, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջինը օգնություն է ցուցաբերել Ս․ Յարալյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր