211652_close_icon
views-count2776 դիտում article-date 12:00 30-01-2021

Աշխարհում սպառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութերի 85 մլն չափաբաժին. Իսրայելը պատվաստվածների թվով աշխարհում առաջինն է

Իսրայելը շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պատվաստումների թվով առաջատար պետությունը՝ պատվաստելով յուրաքանչյուր 100 մարդուց 49-ին, հայտնում է ուկրաինական [url=https://korrespondent.net/world/4321901-COVID-19-v-myre-vvedeno-uzhe-85-mln-doz-vaktsyn?fbclid=IwAR0N2Gtmt4CzUb-qG0UoKclavWT848piiLvYXmth2fR4DlrpQ6nV4S-2MIE]Korrespondent[/url] լրատվական կայքը: Հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում սպառվել է ավելի քան 84.9 միլիոն չափաբաժին պատվաստանյութը, ինչը համապատասխանում է 1.1 չափաբաժնի յուրաքանչյուր 100 մարդու համար: Իսրայելում, սակայն, յուրաքանչյուր 100 մարդուց պատվաստվել է 48.9-ը: ֆինանսապես ոչ շատ ապահովված երկրներն ապավինում են COVAX ծրագրին, որը, ինչպես սպասվում է, տարեվերջին ստանալու է 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: Այս պահին, ամբողջ աշխարհում կիրառվում են ութ տարբեր տեսակի պատվաստայութեր, որոնցից ամենաարդյունավետը՝ 95 տոկոս արդյունքով, ըստ փորձարկումների, ամերիկյան Pfizer պատվաստանյութն է:

Նմանատիպ նյութեր