211652_close_icon
views-count1540 դիտում article-date 17:40 18-01-2021

Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող միջազգային շրջանային մրցաշարը։ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Արցախի Հանրապետությունը ներկայացնող գրոսմայստեր Հովիկ Հայրպետյանը։ Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հայրապետյանը մրցաշարի հաղթող է դառնում երկրորդ տարին անընդմեջ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Լոբանովը գրավեց 2-րդ, իսկ Բաբուջյանը՝ 3-րդ հորիզոնականը։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը հետևել են հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:

Նմանատիպ նյութեր