211652_close_icon
views-count242741 դիտում article-date 11:18 17-01-2021

Խոշոր ավտովթար Երևանում. 16-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է ԱԱԾ աշխատակցի Chevrolet-ին. 4 վիրավորները անչափահասներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Հ. Բաբաջանյան փողոցի 19/9 հասցեի դիմաց բախվել են Ավան Առինջի բնակիչ, 16-ամյա Ժորա Ջուլհակյանի վարած Infiniti մակնիշի 99 OL 997 համարանիշի և Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի բնակիչ, 28-ամյա Արա Ջուլհակյանի վարած Chevrolet մակնիշի 470 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Ջուլհակյանը, նրա ուղևորներ, Ավան Առինջի բնակիչներ, 16-ամյա Գոռ Ղազարյանը, 16-ամյա Ջոն Երեմյանը, 17-ամյա Լևոն Երեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայի մեջ արգելափակված վիճակից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Գոռ Խաչատրյանն ու Արմեն Դումանյանը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել նշված անձինք, այնուհետև Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Արսեն Մինասյանն ու Ժորայր Գալստյանը: Վթարի մասին Մ. Աղաբեկյանը տեղեկությունը այնուհետև փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյայնի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Infiniti ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Infiniti-ի վարորդը, ով բախվել է կայանված Chevrolet-ին, իսկ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, մեքենայի վրայից համարանիշները հանել են, իսկ այդ համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում, վարորդ Ա. Ջուլհակյանն էլ աշխստում է ԱԱԾ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր