211652_close_icon
views-count1579 դիտում article-date 16:40 15-01-2021

Լևոն Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների հիմնական կազմում

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour մրցաշարերի մասնակիցների հիմնական կազմում: Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Chess-news.ru–ն։ Grand Chess Tour-ի հինգ մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականի ամռանը։ Բուխարեստում `դասական շախմատի մրցաշարը, Փարիզում և Զագրեբում` մեկական արագ, բլից մրցաշարեր, ինչպես նաև երկու մրցաշար կանկացվի ամերիկյան Սենթ Լուիսում`արագ, բլից, դասական: Grand Chess Tour-ի սերիայում կխաղան 10 առաջատար գրոսմայստերներ: Բացի Արոնյանից, շախմատային խաղատախտակների համար կպայքարեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիժենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը և Յան Նեպոմնյաշչին, հոլանդացի Անիշ Գիրին, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը ու Շաքրիյար Մամեդյարովը: Ադրբեջանցի գրոսմայստերները հրավիրվել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի փոխարեն, ովքեր հրաժարվել են ընդգրկվել շարքի հիմնական կազմում: Սերիայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 275 մլն դոլար: Դասական շախմատում խաղարկվելու է 325, արագ և կայծակնային շախմատում ՝ 150 հազար դոլար։ Grand Chess Tour շարքի արդյունքներով եւս 3 լավագույն շախմատիստներ կստանան 175 հազար դոլար։

Նմանատիպ նյութեր