211652_close_icon
views-count1399 դիտում article-date 20:41 22-09-2020

Հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային հետագա մրցումների ցանկը

Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։ Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության մասին։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք կօգնեն UWW- ին կողմնորոշվել, գնահատել իրավիճակը: Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու / ազատ ոճ /, Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում / հունահռոմեական / , Լեհաստանի բաց մրցաշար / կանանց ըմբշամարտ/ և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր