2744 դիտում
15:31 22-09-2020
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ «[url=https://armenpress.am/arm/news/1028405.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։
Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:
Նմանատիպ նյութեր
5252 դիտում
14:40 01-10-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերուն
862 դիտում
17:09 03-08-2023
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին
Այս բաժնից
301 դիտում
15:31 23-04-2024
Ես հրաժարական չեմ տալիս, մարդիկ ասում են՝ մեզ անտե՞ր ես թողնում․ Կիրանցի վարչական ղեկավար