211652_close_icon
views-count53697 դիտում article-date 20:50 24-06-2019

ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազությունից. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ՍՊԸ-ի տնօրեն Հ. Ստեփանյանը հայտնել է, որ Կ. Փոլադյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ թարգմանչական ծառայությունների համար օգտվում է մեկ այլ ՍՊԸ ծառայություններից, որի դիմաց վճարում է ավելի բարձր գին, ինչի հետևանքով պետությանը պատճառվում է խոշոր չափի գույքային վնաս: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանից, ով տեղեկացնում է, որ ինքը նոււյնպես դիմել է գլխավոր դատախազին՝ նշված խնդրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։ [img]https://st0.shamshyan.com/editor/0763493001561446686580519.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր