211652_close_icon
views-count82811 դիտում article-date 15:11 10-01-2019

Արտակարգ իրավիճակ Երևան-Գյումրիի՝ Լանջիկի հատվածում. ճանապարհային ոստիկանները 3 տասնյակից ավելի մարդկանց կյանքեր փրկեցին. ով ականջ ունի, կլսի, ով աչք ունի, կտեսնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 9-ին, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածում մի քանի ժամ շարունակ մեծ դժվարությամբ կարողացել են ձնաբքերի մեջ հայտնված 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները շատ դեպքերում սայթաքում էին, իսկ ձնաբքի տակ հայտնված վարորդներն ու քաղաքացիներն իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում ճանապարհային ոստիկաններին՝ ասելով, որ նրանք իսկական մարդկային վերաբերմունք են ցուցաբերում անօգնական վիճակում գտնվող քաղաքացիների հանդեպ, ինչի շնորհիվ գրեթե վթարներ տեղի չունեցան։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ և ֆոտոռեպորտաժ, որպեսզի որոշ վայ «վերլուծաբաններ», «որոնց ուղեղները, երևի, սպրիչով հանած է», տեսնեն, թե ճանապարհային ոստիկաններն ինչպես են եղանակային այդ բարդ պայմաններում ծառայություն կատարում, որպեսզի հերթական «դարակազմիկ ստատուսը» «Ֆեյսբուք»-ում դնելուց առաջ հասկանան, որ անհարկի փնովել ճանապարհային ոստիկանների լավ գործը՝ դա առնվազն անարդար է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր