211652_close_icon
views-count70744 դիտում article-date 14:01 08-01-2019

Մինչ տոնական օրերին որոշ վայ-օգտատերեր տաքուկ տներում «խոզի բուդ էին մաշում՝ լցնելով իրենց թափանները», ճանապարհային ոստիկանները բազմաթիվ կյանքեր են փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ Ոստիկանության վարչական շենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությանը ներկա էին Ճանապարհային Ոստիկանության ղեկավար կազմը, ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների, նույն գումարտակների վաշտերի ու դասակների հրամանատարները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հանրապետությունում նվազել է մահվան ելքով վթարներն ու վրաերթերը, և դա ճանապարհային ոստիկանների ճիշտ և օպերատիվ աշխատանքի արդյունքն է։ Ամանորից առաջ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Օսիպյանը հանձնարարական էր տվել ՃՈ ղեկավար կազմին, որպեսզի կատարեն ուժեղացված ծառայություն, հատկապես խստապահանջ լինեն, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում էլ օրինախախտների ավտոմեքենաները տեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ։ Եթե նախորդ տարի Ամանորի օրերին հանրապետությունում ավտովթարի և վրաերթի հետևանքով մահացել էին 15-ից ավելի քաղաքացիներ, ապա այս տարի՝ շնորհիվ ՃՈ աշխատակիցների ճիշտ ծառայության, մահվան ելքով դեպքերը նվազել են։ Փոխարենն ավելացել է վիրավորներով և նյութական վթարները։ Իսկ դրա հիմնական մեղավորները մեծ մասում վարորդներն են, ովքեր չեն պահպանել ճանապարհային երթևեկոթան կանոնները, Ճանապարհային Ոստիկանության ու կապի և տրանսպորտի նախարարության բազմաթիվ հորդորներ անտեսել են և մեքենաները վարել են կիսամաշ, շատ դեպքերում՝ դարն ապրած անվադողերով։ Ճանապարհային Ոստիկանությունը շարունակելու է նույն ռիթմով աշխատանքը, ինչից, առաջին հերթին, շահում են վարորդն ու հետիոտնը, ու լավ կինի, որ որոշ քաղաքացիներ ինքնահաստատման նպատակով անհարկի չմեղադրեն Ճանապարհային Ոստիկանությանը, իսկ նույն ճանապարհային ոստիկանները բազմաթիվ կյանքեր են փրկել, բազմաթիվ վիրավորների տեղում բուժօգնություն են ցուցաբերել, բազմաթիվ վիրավորների իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ և բազմաթիվ ավտոմեքենաներ ու քաղաքացիների են դուրս բերել ձնաբքերի միջից։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+

Նմանատիպ նյութեր