211652_close_icon
views-count99284 դիտում article-date 12:27 26-12-2018

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. «06»-ը բախվել է հսկայական քարերին, մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի և ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ Է. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, և օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։ Այս պահին դեպքի վայրում հսկողություն են իրականացնում նաև Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Լուկաշ Հարությունյանը և հերթապահ մասի պետ Գարիկ Մանուկյանը։ Ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր