211652_close_icon
views-count2080 դիտում article-date 15:02 24-12-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 03.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ԱՄՆ դեսպանատան մոտ՝ Ամերիկյան փողոցում, բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.55-ին, Երևանի Պ.Սևակ փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը և 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ -31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ճանապարհի 28 կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենայի 67-ամյա վարորդին, ապա բախվել է նրա ավտոմեքենային: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Զիլ» բեռնատարը Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21099» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված երկու «Օպել» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաների. «Նիսան»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջվել. 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում բախվել է մայթեզրի քարին, այնուհետև էլեկտրասյանը. վարորդը և 108-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Oպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Oպել»-ի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.05-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում՝ գյուղմթերքների շուկայի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենաայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 11.40-ին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը. վարորդը և 43-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա ՌԴ քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 130-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա , 13-ամյա և երկու 15-ամյա տղաների, այնուհետև բախվել է կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. չորս տղաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ-21Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երևանի Կիևյան կամրջին իրար են բախվել «ԲՄՎ», երկու «Օպել», «ՎԱԶ-2101» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը և «Տոյոտա»-ի 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո վթարված «Օպել» մակնիշի ավտոմեքենային է բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա. «Հոնդա»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների մեջտեղում կանգնած «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 32-ամյա քաղաքացին վրաերթի են ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶ-3302» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում , «Նիսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Համբարձումյան փողոցում բախվել է կայանված «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Իքստրաիլ»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը հրաժարվել է շտապօգնության բրիգադայի բուժօգնությունից: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր